четверг, 27 февраля 2014 г.

«Մի՞թե դժվար է» վերլուծություն

Վեր լինել մարդկային այն փոքր, նեղ, սովորական կյանքից և ապրել անսահման մեծ, ավելի հետաքրքիր, իմաստալից տիեզերական կյանքով: Մի՞թե դժվար է… Մի՞թե դժվար է համարձակ լինել:Փորձել կտրվել առօրեական խնդիրներից, հոգսերից, և կյանքը տեսնել ուրիշ՝ ավելի լավ, ավելի վառ ու լուսավոր կողմից: Չթողնել, որ մեր կյանքը փոքրանա, նեղանա ու մի օր հասնի « մինչև էն պստլիկ «ես»»-ին: Մի՞թե այդքան զարմանալի ու տարօրինակ է իրար հարազատ մարդկանցով հավաքվել, ու, չնայած տարբեր մտքեր ու կարծիքներ ունենալուն, կարողանալ իրար հետ նորմալ, հանգիստ պայմաններում զրուցել, քննարկել: Մի՞թե դժվար է լավատես լինել`«իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ մեր լավ կողմերը, քանզի մարդ չկա, ով լավ կողմեր չունենա, ու էսպեսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի»:
Այո, կարծում եմ, որ դժվար է, շատ դժվար… Բայց պետք է փորձել, պետք է կարողանալ ուժեղ լինել և հասնել այդ կատարելիությանը, ապրել բարձր, շատ հետաքրքիր ու անչափ իմաստալից ու օգտակար կյանքով: Հասնելն, իրոք ,շատ դժվար է, «բայց մի՞թե ճշմարիտ է, էդքանն էլ չկա մեր մեջը», որ կարողանանք ձգտել ավելիին, քան ենք: Մի՞թե դժվար է …

воскресенье, 23 февраля 2014 г.

Անկեղծությունը իմ մեջ

                                                     Անկեղծությունը իմ մեջ

Կարդալով Հովհաննես Թումանյանի <<Անկեղծ չենք>> հոդվածը՝ ես հասակացա որ մարդիկ պետք է լինեն անկեղծ: Եթե մարդիկ չլինեն անկեղծ, ապա նրանք չեն ունենա ընկերներ, ընտանիք և այլն: Մարդ պետք է անկեղծ լինի բոլորի հանդեմ, որ հարգված և շրջապատված լինի ըկերներով:  Ես փորձում եմ լինել անկեղծ, բայց այդքան էլ  չի ստացվում անկեղծ լինելը: Ինձ մոտ ստացվում է անկեղծ լինել միայն այն պահին, երբ ես բարկացած եմ լինում: 

воскресенье, 2 февраля 2014 г.

Մոր ձեռքեր Պարույր Սեվակ

Այս ձեռքերը` մո՜ր ձեռքերը,
Հինավուրց ու նո՜ր ձեռքերը...
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Պսակվելիս ո՜նց են պարել այս ձեռքերը`
Ի՜նչ նազանքով ,
Երազանքո՜վ՜:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Լույսը մինչև լույս չեն մարել այս ձեռքերը,
Առաջնեկն է երբ որ ծնվել,
Նրա արդար կաթով սնվել:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Զրկանք կրել, հոգս են տարել այս ձեռքերը
Ծով լռությա՜մբ,
Համբերությա՜մբ,
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Երկինք պարզված սյուն են դառել այս ձեռքերը,
Որ չփլվի իր տան սյունը`
Որդին կռվից դառնա տունը:
Ինչե՜ր ասես, որ չեն արել այս ձեռքերը...
Մինչև տատի ձեռք են դառել այս ձեռքերը,
Այս ձեռքերը` ուժը հատած,
Բայց թոռան հետ նոր ուժ գտած...
Քար են շրջել, սար են շարժել այս ձեռքերը...
Ինչե՜ր, ինչե՜ր, ինչե՜ր չարժեն այս ձեռքերը`
Նուրբ ձեռքերը,
Սո՜ւրբ ձեռքերը:

...Եկեք այսօր մենք համբուրենք որդիաբար
Մեզ աշխարհում ծնած, սնած,
Մեզ աշխարհում շահած, պահած,
Մեզնից երբեք չկշտացած,
Փոշի սրբող, լվացք անող,
Անվերջ դատող, անվերջ բանող
Ա'յս ձեռքերը`
Թող որ ճաքած ու կոշտացած,
Բայց մեզ համար մետաքսի պես
Խա՜ս ձեռքերը...


Մոր ձեռքերը Վերլուծում    
Այս բանաստեղծության մեջ հեղինակը ցույց է տալիս իր անհսահման սերը մոր հանդեպ: Ինչպես Սևակի, այնպես էլ մեր բոլորիս համար մայրը անփոխարինելի է: Մեր շատ սրելի բանաստեղծը նկարագրում է թե ինչպիսի զրկունկանքներն են կրել մեր մայրերը հանուն մեզէ իրենց զավակների Ծնված օրվանից մայրն իր ձեռքերով խնամում զավակին տալով անսահման սեր, հոգատարություն ու ջերմություն: Ես խոնարվում եմ մեր հայ մայրերի առջև: