среда, 2 апреля 2014 г.

Ալպիական մանուշակ


Երկու տեսակն էլ գրավիչ են իրենց հիանալի յուրօրինակ ծաղիկներով: Պարսկական ալպյան  մանուշակը ծաղկում է ձմռանը: Ա. մանուշակը  բազմայա բույս է, այն ձևավորում է պալարասոխուկ: Պալարները տափակակլորավուն ձևի են 15սմ տրամագծով: Պալարը աճի միայն մի կետ ունի և նրա վնասվելը բույսի  մահվան պատճառ է դառնում:
Ա.մանուշակի պայծառ գույները  ուժեղ արևներ են`  այդ ծաղիկներում ապրում է  արևի լույսը:
Այս բույսը օգտակար է պահել  տանը , որտեղ ապրում են զգացմունքային մարդիկ, ընկճվող, փոփոխական բնավորությամբ, որոնց տրամադրությունը կախված է շրջապատի կարծիքից: Ա.մանուշակի արևային ծաղիկները ազատագրում են փակված էներգիան:  Շնորհիվ ա.մանուշակի տանը ստեղծվում է ազատ մթնոլորտ, ցանկություն է առաջանում միմյանց  համար որևէ հաճելի բան անել:
 
Արմատին կից, մուգ կանաչավուն կաշվատիպ սրտանման տերևները տեղավորված են մինչև 30սմ երկարության ցողուններին  և ունեն դեկորատիվ մոխրա-արծաթավուն նախշ:
 
Շատ յուրատեսակ ծաղիկներ են.սրացած, ետ թեքված, երբեմն բախրամայի նմանվող թերթիկներով, կարծես էկզոտիկ թիթեռների երամ է պտտվում բույսի շուրջը: Գույների տեսականին շատ լայն է. ստեղծվել է ձյունասպիտակ ծաղկի հիբրիդ, վարդագույնի երանգներից մինչև մուգ կարմիր, բորդո և մանուշակագույն:  Ծաղկելը տևում է երկար`մինչև  3,5 ամիս: Կախված տեսակից, տնային պայմաններում ծաղկելը սկսում է հոկտեմբերի կեսերից մինչև մարտի վերջը: Շատ հաճախ ալպյան մանուշակի մասին ասում են, որ նա շատ քմահաճ  բույս է: Իրականաում այն պահանջկոտ չէ և այն բոլոր պահանջները, որ նա ներկայացնում է, դյուրին է բավարարել:
 
Ծաղկման շրջանում ա.մանուշակի համար անհրաժեշտ է լուսավոր, բայց ոչ արևոտ,  զով սենյակ: Օպտիմալ ջերմաստիճանը ձմռանը 10 – 14 աստիճան է: Ավելի բարձր ջերմաստիճանը կարող է վատ ազդել բույսի վրա: Բարձր ջերմաստիճանի դեպքում ա.մանուշակին պետք է ցողել ջրով ամեն օր, բայց որ ջուրը չկաթի  պալարասոխուկի բողբոջային մասի և ծաղիկների վրա :
  • Լուսավորությունը: Ծաղկող   ա.մանուշակը լուսասեր է, բայց նրան հարկավոր է պաշտպանել արևի ուղիղ ճառագայթներից (եթե ծաղկումը ուշացել է):
  • Ջրելը: Ա.մանուշակը ջրում են հավասարաչափ, չթողնել հողը շատ չորանա կամ շատ ջուր մնա թաղարում: Ջրել միայն  փափուկ,  տան ջերմաստիճանի ջրով (ջուրը չպիտի կաթի  պալարասոխուկի բողբոջային մասի վրա): Թոռոմած ծաղիկները կամ դեղնած տերևները չի կարելի  կտրել դանակով կամ մկրատով, այլ «պտտեցնելով» զգուշորեն պոկել` փորձելով չվնասել աճման տարածքը: Ուշ գարնանը` ծաղկման շրջանի ավարտից հետո, գալիս է հանգստի շրջանը:
Հունիսին պալարը մերկանում է: Սովորաբար տերևների դեղնելը սկսելուն պես ջրելը զգալի պակասեցնում  են, ջրում են հազվադեպ `չթողնելով հողը շատ չորանա: Ա. մանուշակի արմատները չեն մահանում, նրանք կենսունակ են: Թաղարը հանգստի ընթացքում դնում են ստվերոտ տեղ: Երբ սկսում են հայտնվել երիտասարդ տերևները, սովորաբար դա հունիս-օգոստոսն է, ա.մանուշակը տեղափոխում են նոր հողային խառնուրդի մեջ: Տեղափոխումից հետո բույսը նորից դրվում է լուսավոր տեղ: