понедельник, 2 декабря 2013 г.

Առասպելներ

Հայ ժողովրդի հոգևոր մշակույթի բաղկացուցիչ մասն են կազմում առասպելները, որոնց դուք արդեն մասամբ ծանոթ եք նախորդ դասերից: Դրանք գրի է առել Պատմահայր Մովսես Խորենացին, որն այդ զրույցները լսել է գուսաններից կամ էլ վերցրել է մեզ չհասած հնագույն գրքերից ու զետեղել իր «Հայոց պատմության» մեջ: Պատմահայրն այդ զրույցները բերել է վերապատմելով ու խմբագրելով, շատ քիչ դեպքերում՝ բառացի: Առասպելները, զրույցները և հին վեպերը արտացոլում են պատմական իրականության ինչ-ինչ կողմեր և կարևորագույն սկզբնաղբյուրներ են մեր ժողովրդի այդ հնագույն պատմաշրջանի ուսումնասիրության համար:
Հայերի ամենանշանավոր և միևնույն ժամանակ ամենահին, ինչ-որ չափով առասպելականացված պատմություններից է «Հայկի և Բելի մասին» զրույցը: Հայկն ըմբոստ և ազատասեր հսկա աղեղնավոր է, որն ըմբոստացել է Միջագետքի տիրակալ Տիտանյան Բելի դեմ: Սա ցանկացել է ընկճել Հայկին և իր տիրապետությունը հաստատել նրա ժողովրդի ու երկրի նկատմամբ: Բայց Հայկը ճակատամարտի ժամանակ սպանել է Բելին և պաշտպանել իր անկախությունը: Բելի զորքը սարսափահար փախել է մեր երկրից: Առասպելի հիմնական գաղափարն այն է, որ Հայկը հանդիսացել է հայերի անվանադիր նախնին: Մեր ժողովուրդն իրեն անվանել է հայ և երկիրը Հայաստան՝ իր նախնի Հայկ Նահապետի անունով:
Նշանավոր են նաև Հայկյան Արամի մասին զրույցները: Արամը ևս ընդհարվել է հարևան և հեռու այն երկրների հետ որոնք ցանկացել են գրավել Հայաստանը: Նա բազում հաղթանակներ է տարել և ընկճել շատ ժողովուրդների, որոնք Արամի անունով մեր երկիրը անվանել են Արմենիա, իսկ ժողովրդին էլ՝ արմեններ:
Չափազանց ինքնատիպ է Հայկ Նահապետի սերունդ Տորք Անգեղի մասին զրույցը: Տորքը նույնպես հսկա է, որն ունի ֆիզիկական ահռելի ուժ: Նա խորտակում է ծովի կողմից դեպի Հայաստան սուրացող թշնամական նավերը՝ նրանց վրա նետելով հսկայական ժայռաբեկորներ: Շատ հուզական է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելը: Արան հայոց թագավորն է, նա սիրում է իր հայրենիքն ու ընտանիքը: Լսելով նրա գեղեցկության մասին՝ Ասորեստանի պատերազմասեր և վավաշոտ թագուհի Շամիրամը սիրահարվում է Արա Գեղեցիկին: Թագուհին Արային առաջարկում է ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի տիրակալ: Սակայն հայոց թագավորը, հավատարիմ իր ժողովրդին ու ընտանիքին, մերժում է Շամիրամի առաջարկը: Ասորեստանի բանակը հարձակվում է Հայաստանի վրա, և Շամիրամը հույս ունի բռնությամբ տիրանալ Արային: Տեղի ունեցած ճակատամարտում Արան սպանվում է: Գոյություն են ունեցել նաև այլ առասպելներ և զրույցներ:
Առասպելները ցույց են տալիս մեր ժողովրդի ըմբոստ և ազատասեր ոգին, օտար բռնակալներին չհնազանդվելու նրա անկոտրում կամքը, միևնույն ժամանակ նրա խաղաղասեր ու բարի բնավորությունը:

пятница, 29 ноября 2013 г.

Առաջադրանքներ

131 Հավատալ ընկերոջը Հավատալ եղբորը Հավատալ մարդուն Հավատալ մարդկությանը Հավատալ խոսքին Հավատալ գործին Հավատալ վերադարձին: 132 Խուսափել ընկերոջից Խուսափել եղբորից Խուսափել մարդկանցից Խուսափել հանդիպումից Խուսափել զրույցից Խուսափել հարցուփորձից 133 Տարվել երեխայով Տարվել աշակերտներով Տարվել ընկերնելով Հետաքրքրվել գրականությունով Հետաքրքրվել մեքենայով Հետաքրքրվել սպորտով: Առ 135 Ուղղական-երկինքը, մարդը Տրական-երկնքի, մարդու Բացառական-երկնքից,մարդուց Գործեական-երկնքով, մարդով Ներգոյական-երկնքում, Առ136 Ուղղական-ընկերը, սրճարանը Ինչ, Ինչը Տրական-ընկերոջ, սրճարանիը Ինչի, Ինչին Բացառական-ընկերից, սրճարանից Ինչից Գործեական-ընկերով, սրճարանով Ինչով Ներգոյական-ընկերոջ մեջ, սրճարանում Ինչում, ինչի մեջ Առ137 Վկայել մահը: Վկայել մահվան մասին: Հավատալ սիրոն: Հավատալ սիրո մասին: Առ138 Ընկնել ձորը: Ընկնել մտորումների մեջ: Հանդիպել այգում: Հանդիպել դպրոցում: Առ139 Տիրապետել Տեկվանդոին: Տիրել հարստությանը: Դավանել մահմեդությանը: Առ140 Վերադառնալ տուն: Վերադառնալ երկիր: Վերադառնալ միտք: Վերադառնալ կարծիք: Անդրադառնալ մտքին: Անդրադառնալ հայելուն: Անդրադառնալ ջրերին: Անդրադառնալ ապակուն: Անդրադառնալ կարծիքին: Առաջ 142

Իջնել
Սահմանել
Հափշտակել
Շռայլել
Բզկտել
թեքվել
կարգել
Գողանալ
Վատնել
Ծվատել
կքվել
հաստատել
Խլել
քամուն տալ  
Պոկել
խոնարհվել
հակվել
կորզել
Ծախսել
պատառոտել
Ճկվել
որոշել
շորթել

Գզգզել
Կռանալ



Հոշոտել
Ծռվել










                                                                 Առաջ146
Ամառային սիրուն երեկո էր, և արեգակն արդեն թեքվում էր դեպի իր մուտքը: Մի փոքր տոթ օդին խա\ռնվել էր մեղմ հովիկը, և զբոսնելը հաճելի էր դարձել: Հանգստյան օր էր, և ծովափին շատ մարդիկ կային: Բոլորը անհանգիստ էին և հայացքներն ուղղել էին ծովում ինչ-որ կետի: Ոչ ոք չէր ուզում բան ասել և չէր էլ ուզում լսել ինչ-որ բան: Միայն բարձրախոսն էր անտարբեր, ընդհանուր հուզմունքին և բարեխղճորեն, իր գործն էր անում. զբաղեցնում էր, հանգստացող հասարակությանը: Հաղորդավարը միապաղաղ ձայնով ինչ-որ բան էր կարդում, և այդ ձայնը մատնում էր ձանձրույթն ու հոգնածությունը: Մակույկավարների տնակում, անվերջ զնգում էր հեռախոսը, և ոչ մեկը չէր մոտենում, որ խոսեր կամ գոնե անջատեր այն:
                                                      

понедельник, 25 ноября 2013 г.

Մեսրոպ Մաշտոց

Մեսրոպ Մաշտոցը ծնվել է Տարոն գավառի Հացեկ կամ Հացեկաց գյուղում 361թ.: Նա երիտասարդ հասակում ստանում է հունական և ասորական փայլուն կրթություն և, գալով Վաղարշապատ, ծառայության է անցնում հայոց արքունիքի դպրատանը: Նախկին զինվորը դառնում է իր ժամանակի ամենաուսյալ մարդը՝ ինքնակրթությամբ հարստացնելով իր գիտելիքները: Նա հոգևորական է ձեռնադրվում և իր աշակերտների հետ գնում քարոզելու Գողթան գավառում (Նախճավան գավառի հարևանությամբ): Շուտով նա համոզվում է, որ, չնայած շուրջ 80-ամյա պաշտոնական կրոն լինելուն, քրիստոնեությունն անհասկանալի է ժողովրդական զանգվածներին, որոնց շրջանում շարունակում էր ուժեղ դիրքեր պահպանել հեթանոսությունը: Բանավոր խոսքը բավարար չէր, անհրաժեշտ էր հայերեն թարգմանել «Աստվածաշունչ»-ը և քրիստոնեական գրականությունը, դրանով իսկ քրիստոնեությունը հասու դարձնելով ամբողջ ժողովրդին: Իսկ դա հնարավոր էր միայն հայոց գրերի ստեղծման դեպքում: Հայոց այբուբենի ստեղծումը, բացի քրիստոնեական դավանանքը քարոզելուց, անհրաժեշտ էր հայոց բազմադարյան բանահյուսության գոհարները, ժողովրդական վեպերն ու երգերը և այլ ստեղծագործություններ գրի առնելու համար:
 
Քաջ գիտակցելով, որ այդ մեծ գործն իրականացնելու համար անհրաժեշտ է հայոց կաթողիկոսի և թագավորի աջակցությունը, Մաշտոցը, առժամանակ թողնելով քարոզչությունը, վերադառնում է Վաղարշապատ: Այստեղ նա համոզվում է, որ կաթողիկոս Սահակ Պարթևը նույնպես մտածում է հայոց գրեր ստեղծելու մասին: Վռամշապուհ արքայի օգնությամբ նրանք բերել են տալիս այսպես կոչված Դանիելյան հայկական գրերը և շուտով համոզվում, որ դրանք չեն համապատասխանում հայերենի հնչյունական համակարգին: Հայոց գրերը ստեղծելու նպատակով Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ ճանապարհ է ընկնում Ասորիքի Ամիդ, Եդեսիա և Սամոսատ քաղաքները, ուսումնասիրում օտարալեզու մատյանները, խորհրդակցում ասորի և հույն գիտունների հետ և 405թ. ստեղծում հայոց գրերը: Այբուբենի 36 տառերը լիովին արտահայտում էին հայերենի հնչյունական համակարգը: Այբուբենն այնքան կատարյալ էր ստեղծված, որ գործնականում առանց փոփոխության օգտագործվում է մինչև այսօր: Դեռևս Ասորիքում Մաշտոցն ու նրա աշակերտները սկսում են թարգմանել «Աստվածաշնչի» որոշ հատվածներ և վերադառնում հայրենիք:
 
Վաղարշապատում Մեսրոպ Մաշտոցին և նրա աշակերտներին ցույց տրվեց փայլուն ընդունելություն: Հայոց մեծ լուսավորչին դիմավորելու համար նրան ընդառաջ գնաց Վռամշապուհ թագավորը՝ հայոց ավագանու և ժողովրդի բազմության ուղեկցությամբ: Հանդիպումը տեղի ունեցավ Ռահ (Երասխ) գետի ափին:
 
Մանուկներին սկսեցին սովորեցնել նորաստեղծ այբուբենով: Եվ եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորաբար հունարեն և ասորերեն լեզուներով էր, ապա Մեսրոպ Մաշտոցը և Սահակ Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային դպրոցին: Հայոց դպրոցներ բացվեցին նաև Բյուզանդիայի իշխանության տակ գտնվող հայկական երկրամասերում: Հայոց առաջին դպրոցներից մեկը Հայոց Արևելից կողմերում բացվեց Ամարասի վանքում:
 
Մեսրոպ Մաշտոցը մեծ գործունեություն ծավալեց նաև վրաց և աղվանից գրերը ստեղծելու ասպարեզում: Ուղևորվելով Վիրք և Աղվանք, նա, տեղի գիտունների հետ համագործակցելով, ստեղծում է վրաց գրերը և գրեր գարգարացիների լեզվի համար, որոնք սովորաբար կոչում էին աղվանական:
 
Մեսրոպ Մաշտոցը մեծ հայրենասեր էր, իսկ նրա կյանքն իսկական սխրագործություն: Երկարատև բեղուն գործունեությունից հետո նա մահացավ 440թ. և թաղվեց Ամատունիների տոհմական կալվածք Օշական գյուղում: Նրա գերեզմանի վրա սկզբում մատուռ, այնուհետև եկեղեցի կառուցվեց, որոնք դարձան ժողովրդի ուխտատեղիներ: Դրանից մի փոքր առաջ իր մահկանացուն էր կնքել նրա հովանավոր ու գործի օգնական կաթողիկոս Սահակ Պարթևը:

Աշխարհի ամենամեծ քաղաքի, ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքի և մի հայտնի գյուղի մասին

1.Աշխարհում ամենամեծ տարածք ունեցող քաղաքը դա ավստրալիական Սիդնեյ քաղաքն է : Նրա ընդհանուր տարածքը 12 144,6 կմ ք. է :Քաղաքը հիմնադրվել է 1788 թ-ին Արթուր Ֆիլիպի կողմից։ Քաղաքը ստացել է իր անվանումը Լորդ Սիդնեյից, ով այդ ժամանակ Մեծ Բրիտանիայիգաղութների նախարարն էր։




2.Աշխարհում ամենաշատ բնակչություն ունեցով քաղաքը դա Շանհայն է : Ըստ 2011 թվականի տվյալների , այնտեղ ապրում է 53 431 000 մարդ : Իսկ այս պահին այնտեղ մեկ միլիոն շատ են :

Շանհայ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ամենամեծ և նշանակալի նավահանգստային քաղաքն է։ Շանհայի բնակչությունը արվարձաններով հանդերձ կազմում է 19,21 միլիոն մարդ,[2] իսկ բուն քաղաքի բնակչությունը` 13,9 միլիոն է։«Շանհայ» անվանումը առաջացել է չինական երկու հիերոգլիֆներից` 上 Շանգ - բարձր, վերևի, և 海 -հայ - Ծով, այսինքն` «Քաղաք ծովի» վրա կամ «Քաղաք ծովի վերևում»։ Քաղաքի միջով հոսում է



3.Բյուգարաշի
Ամբողջ աշխարհից հարյուրավոր լրագրողներ հերթապահում են Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Բյուգարաշ լեռան շրջակայքում, որը համարվում է աշխարհի վերջից պատսպարվելու հնարավոր վայրերից մեկը։ LCI ալիքի տվյալներով՝ Բյուգարաշում աշխատելու համար հավատարմագրվել են մոտ 250 լրագրող՝ 50 երկրներից։ Բացի այդ, տեղի գյուղի բնակչությունը չի գերազանցում 200 հոգին։Բյուգարաշ գավառի մուտքը սահմանափակվում է դեկտեմբերի 19-ից։ Գործողության մեջ ներգրավված են մոտ 150 ժանդարմներ եւ հրշեջ փրկարարներ։ Գյուղի ճանապարհին տեղադրվել է հսկիչ անցակետ, տեղի բնակիչներին եւ նրանց մտերիմներին Բյուգարաշ մտնելու համար տրամադրվել է հատուկ անցաթղթեր։

Աշխարհագրության ստուգողական աշխատանք

Բնակչություն թեմաների ամփոփիչ աշխատանք
1.        Ինչ է բնակչություն, բնական աճը, վերարտադրությունը
2.        Թվարկել համաշխարային կրոները, խառը և հիմնական ռասաները
3.        Ինչ է միգրացիան, տիպերը     
4.         Տարաբնակեցման տեսակները և տարաբնակեցման տերմիններից երկուսի մասին գրել
                                                      Առաջ 1
                                                                                                                                                                                                                   Բնակչությունը որոշակի տարածքում մարդկանց քանակի ընդանուր խումբն է: Բնական աճ է կոչվում բնակչության ծնելիության տարբերությունը մահացությունների թվի նկատմամբ: Վերատրադրություն է կոչվում, երբ ծնելիության թիվը հավասար է մահացության թվին:
                                                      Առաջ 2                           
                                                                                                                                                                                                               Համաշխարհային կրոններն են քրիստոնեությունը,իսլամը և բուդիզմը: Հիմնական ռասաներն են՝ մոնղոլոիդը,եվրոպոիդ,նեդրոիդ և ավստրալոիդ: Խառը ռասաներ են՝մուլատ,սամբո և մետիս:
                                           Առաջ 3
Միգրցիա են անվանում բնակչության մեխանիկական շարժը: Միգրացիան բաժանվում է երկու տեսակի արտաքին և ներքին: Արտաքին միգրացիաի ընթացքում մարդիկ տեղափոխվում են մի երկրից միուսը, իսկ ներքին միգրացիայի ընթացքում տեղափոխումը տեղի է ունենում երկրի տարածքի մեջ:
                                                                      Առաջ 4

                                                                                                                                                                               Տարաբնակեցում է կոչվում որոշակի տարածքում բնակչության տեղաբաշխումը:  բնակավայրերի ցանցը Տարաբնակեցումը բաժանվում է երկու խմբի քաղաքային և գյուղային: Այն պետություններում որտեղ բնակչությունը տեղափոխվում է մեծ քաղաքներ տիրում է ուրբանիզացիա:Փոքր քաղաքները և գյուղերը միանում են շրջակա մեծ քաղաքներին, այդ երևույթը կոչվում է ագլոմերացիա:

пятница, 22 ноября 2013 г.

Իմ սիրտը ներսից

Իսկ իմ սիրտը գերադասում է լռել ու ցույց չտալ ինչ կա իր ներսում...
Սա մի աննկարագրելի լռության ցավ է,մի անմոռանալի հարված, մի քարացած աղմուկ...
Սա մի տեսակ ուժեղի ու թույլի անիմաստ խառնուրդ լինելն է, երբ ներսից թույլ ես, անգամ` անպաշտպան, բայց դրա մասին ոչ ոք չգիտի...
Ու ոչ ոք չի պաշտպանում քեզ, որովհետև մի տեսակ գոռոզ ես, որ ընդունես, որ դու էլ օգնության կարիք ունես... Ու տարեց տարի դու դառնում ես էլ ավելի ուժեղ ու քեզ պաշտպանել չի կարողանում ոչ ոք, քանի որ բոլորը հեռու են քեզնից... Ոչ ոք չի պատկերացնում քո ներսը...Չի լսում լռությունը... Ու դու անօգնական ներսդ դեն ես նետում, փորձում մոռացության տալ որ թույլ ես, տկար...Դու ուժեղի դիմակ ես կրում...
Դու թույլ ես, հիվանդ ու անօգնական, բայց քեզ ոչ մի հույս չի գթա, ոչ մի արեգակ քեզ էլ չի ժպտա ու ոչ մի անկյուն գիրկը չի առնի այդ հիվանդ մեկին, որ ոչ մի դեպքում հոգին չի բացի... Ու կմեռնի նա լուռ, անօգնական... Ցավը կպահի ներսում անթափանց... Նա միշտ կգտնի ուժ դիմանալու, լուռ դիմադրելու, ապրելու համար...