воскресенье, 16 ноября 2014 г.

Վագրեր

Վագր

Ընտանի կատուների բազմաթիվ ցեղակիցների մեջ կան և այնպիսիները, որոնք կարող են թաթի մի հարվածով ձի սպանել, հինգ մետրանոց ցատկեր անել, հիանալի լողում են, իսկ կշտանալու համար նրանց 30-50 կգ միս է պետք: Հավանաբար կռահեցիք, որ խոսքը վագրի մասին է: Վագրերն ապրում են Ասիայում: Այնտեղ, գետերի ափերին, խիտ թավուտներում հաճախ կլսես նրանց ահարկու ձայները: Բայց վագր տեսնելը հեշտ չէ. իր շերտավոր գունավորման շնորհիվ նույնիսկ մոտիկից չի երևում, որովհետև թփերը լավ թաքցնում են նրան: Բացի այդ, նա գերադասում է որսի դուրս գալ արևամուտից հետո: Վագրը հիանալի որսորդ է: Նա արագ է վազում, կարող է երկար հետապնդել որսին: Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից: Նրա հզոր ժանիքներից հազվադեմ կարող է փրկվել նա, ում դարանակալում է գիշատիչը: Վագրի սիրելի ավարը եղջերուներն են, վայրի խոզերը, այծքաղները: Հարձակվում է նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որսն անհաջող է լինում, վագրը գորտեր, մկներ և, նույնիսկ մորեխներ է ուտում: Կարող է նաև երկար ժամանակ առհասարակ մնալ առանց սընընդի: Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և դրանով բնության սանիտարի դեր կատարում: Մարդու վրա հարձակվում են, երբ նա սպառնում է բռնել կամ սպանել վագրի ձագին, կամ վիրավորում գազանին, կամ էլ խանգարում ճաշակելու ավարը: Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, բայց հիմա բավականին հազվագյուտ կենդանիներ են դարձել: Նրանց ոչնչացրել են և՛ գեղեցիկ ու արժեքավոր մորթու համար, և՛ որպես վտանգավոր գիշատիչների: Այժմ վագրի որսն արգելված է: Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններում: Այդ գիշատչին կարելի է տեսնել շատ կենդաբանական այգիներում և համոզվել, որ նա, իրոք նման է մեր ընտանի կենդանիներին:   

աղբյուր-մանկական հանրագիտարան


նկարի աղբյուր- https://www.google.am/search?q=%D5%88%D5%92%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%BE%D5%A1%D5%A3%D6%80&espv=2&biw=1366&bih=643&source=lnms&tbm=isch&sa=X&ei=Q41oVIXNJ4iGzAPhi4HgBA&ved=0CAYQ_AUoAQ#facrc=_&imgdii=_&imgrc=jfmRX8tg1G4CqM%253A%3BpHs0JQr4QnLZ1M%3Bhttp%253A%252F%252Fimage.slidesharecdn.com%252Frandom-121220030140-phpapp02%252F95%252F-1-638.jpg%253Fcb%253D1355994293%3Bhttps%253A%252F%252Fet.slideshare.net%252FLilit-Movsesyan%252Fss%3B638%3B479

Երկու ընկեր թարգմանություն ռուսերենից հայերեն

Жили два друга, два молодых парня. Одного звали Адычак, другого — Кечок. Они в преданности друг другу клялись.
Адычак часто говорил, что он походит на своего отца — храброго человека. С ним, лучшим другом, Кечоку будет не страшно даже ночью пойти через дремучий лес.
Кечок молча слушал друга.
Вот однажды шли они по таежной дороге. А навстречу им медведь. Встал на задние лапы и зарычал.
Адычак первым увидел медведя, бросился к ближнему дереву и залез на самую вершину.
Кечок остался один. Медведь хотел схватить его, но он упал на землю и притворился мертвым.
Зверь склонился над парнем, обнюхал его и пошел дальше.
Медведь ушел, Адычак спустился на землю и спросил друга:
— С тобой медведь разговаривал?
— Да.
— А что он тебе сказал?
— Он сказал: «Никогда, Кечок, не ходи в тайгу с такими друзьями, которые, как трусливые бурундуки, по деревьям лазают».
Адычак устыдился, убежал домой. А Кечок один дальше пошел по таежной дороге.

<<Երկու ընկեր>>

Ապրում էին երկու ընկեր, երկու երիտասարդ տղաներ: Մեկին անվանում էին Ադիչակ, մյուսին ՝ Կեչոկ: Նրանք միմյանց հավատարմության երդում էին տվել:                                        Ադիչակը հաճախ ասում էր, որ ինքը նման է իր հորը ՝ խիզախ մարդուն: Իր հետ, լավագույն ընկերոջը ՝ Կեչոկին, նույնիսկ գիշերը սարսափելի չի լինի գնալ խոր անտառի միջով: Կեչոկը լուռ լսում էր ընկերոջը:                                                                                                                                     Ահա մի անգամ նրանք գնում էին տայգայի ճանապարհով: Իսկ նրանց ընդառաջ՝ արջը: Կանգնեց հետևի թաթերի վրա ու մռնչաց: Ադիչակը առաջինը տեսավ արջին, նետվեց մոտակա ծառին և բարձրացավ գագաթը: Կեչոկը մենակ մնաց: Արջը ուզեց բռնել նրան, բայց նա վայր ընկավ և մեռած ձևացավ:                                                                       Գազանը խոնարհվեց տղայի վրա, հոտոտեց նրան և առաջ գնաց: Արջը գնաց, Ադիչակը իջավ գետնին և հարցրեց ընկերոջը. –Քեզ հետ արջը խոսե՞ց                                                                                  –Այո                                                                                                                         -Իսկ ի՞նչ ասաց նա քեզ                                                                                                –Նա ասաց. <<Երբեք, Կեչոկ, մի գնա տայգա այնպիսի ընկերների հետ, որոնք, ինչպես վախկոտ բուրունդուկ մագլցում են ծառերին>>:                                                                                                                  Ադիչակը ամաչեց, փախավ տուն: Իսկ կեչոկը մենակ առաջ գնաց տայգայի ճանապարհով:

Իսլամ