воскресенье, 16 ноября 2014 г.

Վագրեր

Վագր

Ընտանի կատուների բազմաթիվ ցեղակիցների մեջ կան և այնպիսիները, որոնք կարող են թաթի մի հարվածով ձի սպանել, հինգ մետրանոց ցատկեր անել, հիանալի լողում են, իսկ կշտանալու համար նրանց 30-50 կգ միս է պետք: Հավանաբար կռահեցիք, որ խոսքը վագրի մասին է: Վագրերն ապրում են Ասիայում: Այնտեղ, գետերի ափերին, խիտ թավուտներում հաճախ կլսես նրանց ահարկու ձայները: Բայց վագր տեսնելը հեշտ չէ. իր շերտավոր գունավորման շնորհիվ նույնիսկ մոտիկից չի երևում, որովհետև թփերը լավ թաքցնում են նրան: Բացի այդ, նա գերադասում է որսի դուրս գալ արևամուտից հետո: Վագրը հիանալի որսորդ է: Նա արագ է վազում, կարող է երկար հետապնդել որսին: Սակայն մեծ մասամբ հարձակվում է դարանից: Նրա հզոր ժանիքներից հազվադեմ կարող է փրկվել նա, ում դարանակալում է գիշատիչը: Վագրի սիրելի ավարը եղջերուներն են, վայրի խոզերը, այծքաղները: Հարձակվում է նաև ընտանի կենդանիների վրա: Եթե որսն անհաջող է լինում, վագրը գորտեր, մկներ և, նույնիսկ մորեխներ է ուտում: Կարող է նաև երկար ժամանակ առհասարակ մնալ առանց սընընդի: Վագրերը որսում են մեծ մասամբ հիվանդ ու թույլ կենդանիների և դրանով բնության սանիտարի դեր կատարում: Մարդու վրա հարձակվում են, երբ նա սպառնում է բռնել կամ սպանել վագրի ձագին, կամ վիրավորում գազանին, կամ էլ խանգարում ճաշակելու ավարը: Կար ժամանակ, որ վագրերը շատ-շատ էին, բայց հիմա բավականին հազվագյուտ կենդանիներ են դարձել: Նրանց ոչնչացրել են և՛ գեղեցիկ ու արժեքավոր մորթու համար, և՛ որպես վտանգավոր գիշատիչների: Այժմ վագրի որսն արգելված է: Վագրերը հեշտությամբ են ընտելանում անազատ պայմաններում: Այդ գիշատչին կարելի է տեսնել շատ կենդաբանական այգիներում և համոզվել, որ նա, իրոք նման է մեր ընտանի կենդանիներին:   

աղբյուր-մանկական հանրագիտարան


նկարի աղբյուր- https://www.google.am/search?q=%D5%88%D5%92%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6+%D5%BE%D5%A1%D5%A3%D6%80&espv=2&biw=1366&bih=643&source=lnms&tbm=isch&sa=X&ei=Q41oVIXNJ4iGzAPhi4HgBA&ved=0CAYQ_AUoAQ#facrc=_&imgdii=_&imgrc=jfmRX8tg1G4CqM%253A%3BpHs0JQr4QnLZ1M%3Bhttp%253A%252F%252Fimage.slidesharecdn.com%252Frandom-121220030140-phpapp02%252F95%252F-1-638.jpg%253Fcb%253D1355994293%3Bhttps%253A%252F%252Fet.slideshare.net%252FLilit-Movsesyan%252Fss%3B638%3B479

Комментариев нет:

Отправить комментарий