вторник, 17 февраля 2015 г.

Թումանյանի կյանքի անսասան օրենքը

1. Ո՞րն է Թումանյանի կյանքի անսասան օրենքը (տեքստից դուրս գրիր):

Մի առիթով Թումանեանը այսպէս է ձեւակերպել իր համար սկզբունքային նշանակութիւն ունեցող «կեանքի անսասան օրէնքը». «Եղիր անկեղծ, շիտակ ու բարի, այնուհետեւ թէկուզ ամբողջ աշխարհքը վեր կենայ քո դէմ, վերջը դու ես յաղթելու»:

2. Ի՞նչ ես հասկանում հոգու խաղաղություն ասելով: Ե՞րբ ես խաղաղ ու հանգիստ:

Հոգու խաղաղություն ասելուվ հասկանում եմ, որ հոգու մեջ ամեն ինչ հանգիստ է, մարդը բարի է, իր սրտում չարություն չկա: Խաղաղ ու հանգիստ եմ լինում այն ժամանակ, երբ դասերս ավարտած եմ լինում, որ հանգիստ զբաղվեմ իմ գործունեությամբ:

3. Ի՞նչ է գրում Հովհ. Թումանյանը հոգու խաղաղության մասին (կապույտ գույնով ներկիր): Դո՞ւ էլ ես այդպես կարծում:

«Ես ինձ շատ լաւ եմ զգում։ Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է։ Դա տալիս է ե՛ւ կայտառութիւն, ե՛ւ հանգստութիւն, ե՛ւ ամէն, ամէն ինչ, ե՛ւ առողջութիւն»։
Համամիտ եմ: Չարն էլ է հաղթում, բայց վաղ թե ուշ չարը պարտվում է :

4. Ի՞նչպես էր վերաբերում Թումանյանը մարդկային ապերախտությանն ու չարությանը (դեղին գույնով նշիր այդ հատվածը): Համամի՞տ ես նրա հետ:


Որքան էլ մարդկային ապերախտութեան մասին մտքերը յուզէին բանաստեղծին, համբերութիւնն ու արդարութեան վերջնական յաղթանակի նկատմամբ հաւատը չէր լքում նրան. «Էսպէս է աշխարհքի բանը — լաւութիւնն էլ է պատժւում — էն էլ աւելի շատ։ Բան չկայ. ամէն բանին վերջ կայ. իսկ արդարութիւնը եւ անմեղութիւնը միշտ յաղթանակել են աշխարհքում ու պիտի յաղթանակեն, եւ ես չեմ էլ նեղանում, որ էդ շուտ չի լինում»։

Համամիտ եմ Հովհաննես Թումանյանի հետ:Նա մարդկանց լավ է վերաբերվել և վերջում նրան զրպարտել են և մեղադրել այն բանում, որը նա չի կատարել:Սակայն այսքանից հետո Հովհաննես Թումանյանը ներել է բոլորին:

5. Բնութագրիր Հովհաննես Թումանյանին:


Հովհաննես Թումանյանը բարի, հայրենասեր և մաքուր մարդ էր: Նա ներողամիտ և բարեհոգի մարդ էր և հայտնի գրող:

Комментариев нет:

Отправить комментарий