Բնագիտություն




Մայրենիի դասասենյակի ջերմաստիճանը


Նախանցած երկուշաբթի, բնագիտության դասին ընկեր Իվետան մեզ հանձնարարեց, որ ընտրենք ցանկացած դասասենյակ և շաբաթվա 5 օրերի երկար դասմիջոցներին գրանցենք, որևէ  դասասենյակի ջերմաստիճանը: Սկզբում ես միշտ մոռանում էի և չէի գրանցում, բայց այս շաբաթվանից ես բոլոր օրերի ջերմաստիճանները գրանցել եմ: Ես ընտրել էի մայրենիի դասասենյակը և գրանցել հետևյալ արդյունքները:







Կայծակներից խուսափելու կանոններ



Կանոն1
Կայծակի ժամանակ տնից դուրս գալ պետք չէ:
                                              Կանոն 2
Կայծակի ժամանակ պետք չէ երկաթին դիպչել:
                                               Կանոն 3
Կայծակներից պաշտպանվելու համար շատ տեղերում կանգնեցնում են բարձր հաղորդիչ սյուներ՝ շանթարգելներ:
                                                Կանոն 4
Կայծակի ժամանակ չի կարելի պատուհանները բաց թողնել:
                                                Կանոն 5
Կայծակի ժամանակ չի կարելի կանգնել ծառերի տակ, մեծ ժայռերին մոտ:
                                                 Կանոն 6
Եթե կայծակ է լինում պետք է տան լույսերն անջատել:
                                                 Կանոն 7
Կայծակի ժամանակ չի կարելի հեռախոսով խոսել:


Բնագիտական փորձեր



Բնագիտական փորձեր
                                                    Փորձ 1
Մոտաղյա գդալի մեջ լցնենք քիչ քանակով շաքարի փոշի և տաքացնենք սպիրտայրոցի վրա, կտեսնենք, որ այն սևանում և  մոխրանում է: Այսինքն   վերածվում է այլ նյութի:
                                                    Փորձ 2
Խմելու ջրով լցված անոթի մեջ գցենք մեկ ձու: Ձուն անմիջապես կիջնի ջրի հատակ: Նշանակում է արքիմեդյան ուժն այստեղ փոքր է ծանրության ուժից: Ջրի մեջ որոշակի քանակությամբ աղ լուծոլուց հետո կնկատենք, որ ձուն բարձրանում է վեր: Աղի ջուրն ավելի խիտ է, քան քաղցրահամ ջուրը: ՈՒրեմն փորձը հաստատում է այն ենթադրությունը, որ հողուկի խտությար մեծացմանը զուգընթաց արքիմեդյան ուժը ևս մեծանում է:
                                                     Փորձ 3
Երեխան քաշում է սահնակը պարանով: Պարանն ազդում է սահնակի վրա շարժման մեջ դնելով այն: Իր հերթին սահնակը ևս ազդում է պարանի վրա. Պարանը ձգվում է, ասել է թե դեֆորմացվում է: Կարող ենք եզրակացնել, որ պարանն ու սահնակը փոխադարձաբար ներգործում են միմյանց բրա, այլ խոսքով փոխազդում են:
                                                    Փորձ 4
Փորձանոթի մեջ լցնենք երկաթի և ծծմբի փոշու խառնուրդը: Այն տաքացնենք սպիրտայրոցով: Կարճ ժամանակ անց խառնուրդը կշիկանա և կշարունակի եռալ նույնիսկ սպիրտայրոցը հեռացնելուց հետո:
                                                     Փորձ 5
Փորձանոթի մեջ լցնենք քիչ քանակով կրաքար կամ կավճի բյուրեղներ և տաքացնենք: Փակենք փորձանոթը գազատար խողովակ ունեցող խցանով: Խողովակի ծայրն իջեցնենք կրաջրով լցված բաշակի մեջ: Որոշ ժամանակ անց կրաջուրը կպղտորվի: Իսկ մենք գիտենք, որ կրաջուրը պղտորվում է ածխաթթու գազի առկայությամբ:








Комментариев нет:

Отправить комментарий