понедельник, 18 мая 2015 г.

Լրացուցիչ աշխատանք մայրենի

  1. 1964 թ-ին աշխարհի վիպերգերի միջազգային մրցույթում «Սասնա ծռերը» ճանաչվել է լավագույնը: Ի՞նչ ես կարծում,  ինչո՞ւ:     

Իմ կարծիքով մեր էպոսում պարունակում է խաղաղություն: Եթե մյուս էպոսներում կան նվաճումներ ու պատերազմներ, ապա «Սասնա ծռեր» էպոսում այդ ամենը չկա: Չկա մարդկանց հանդեմ անհարգելի վերաբերմունք: Դրանով մեր էպոսը տարբերվում է մյուս երկրների էպոսներից:

  1. Փորձիր պարզել` Կոմիտասի ո՞ր հայտնի ստեղծագործության մշակման հետ է կապվում էպոսը:

  2. Հին Կտակարանում կա հիշատակություն մեր էպոսի հերոսների մասին, գտիր հատվածը և ներկայացրու:

<<Եւ եղաւ որ այն գիշերը դուրս եկաւ Տիրոջ հրեշտակը եւ զարկեց Ասորեստանցիների բանակումը հարիւր ութսունեւհինգ հազար. Եւ երբոր առաւօտը վեր կացան, եւ ահա բոլորը մեռած դիակներ էին։ Եւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը չուեց գնաց դարձեալ, ու նստեց Նինուէ։ Եւ երբոր նա երկրպագում էր իր աստուծուն՝ Նեսրաքի տանը, նորա որդիքը Ադրամելէք եւ Սարասար նորան սրով սպանեցին եւ իրանք փախան Արարատի երկիրը. Եւ նորա որդի Ասորդանը թագաւոր եղաւ նորա տեղ>>:

4.  Փորձիր պարզել` էլ ի՞նչ երաժշտական ստեղծագործություններ են գրվել էպոսյան թեմաներով:

Երաժշտարվեստում ճանաչում են ձեռք բերել Գուսան Շահենի «Սասունցի Դավիթ» դյուցազներգությունը, Էդգար Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» բալետ-օպերան, Գևորգ Բուդաղյանի եւ Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ» երաժշտական կոմպոզիցիան, Արթուր Շահնազարյանի «Սասունցի Դավիթ» երաժշտական ասքը։

5. Բացի «Սասնա ծռերից» էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը:

Վիպասացների և բանահավաքների կողմից կոչվել է նաև «Սասնա փահլևաններ», «Սասնա տուն», «Ջոջանց տուն», «Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», «Դավիթ և Մհեր», «Դավթի պատմություն», «Դավթի հեքիաթ» և այլն։

6. Ո՞ր պատմիչներն են հիշատակել էպոսի մասին:

Մովսես Խորենացին և Թովմա Արծրունին:

7. Օտարերկրացիների ինչպիսի՞ հիշատակություններ կան էպոսի մասին:  

Դավթի և Խանդութի մասին զրույցների, Սասունում եղած իրեղեն ապացույցների հիշատակություններ կան 16-րդ դարի պորտուգալացի ճանապարհորդներ` Անտոնիո Տենրեյրոյի և Մեստրե Աֆոնսոյի  ուղեգրական նոթերում։ Եվրոպային էպոսը հայտնի է դառձել  հենց  նրանց  շնորհիվ։

8. Ո՞րն է էպոսի վիպասացների բուն հայրենիքը: Հավաքիր տեղեկություններ և ներկայացրու:

Էպոսի վիպասացների բուն հայրենիքը Վանա լճի ավազանն ու նրանից հարավ-արևմուտք և հյուսիս-արևելք ընկած գավառներն են` Սասուն, Մուշ, Բաղեշ, Մոկք, Շատախ, Վան, Հայոց ձոր, Խլաթ, Արճեշ, Մանազկերտ, Ալաշկերտ, Բայազետ:

9. Ովքե՞ր են էպոսի գրական լավագույն մշակումների հեղինակները: Ներկայացրու հատվածներ:

Դավթի ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը <<Սասունցի Դավիթը>>:Փոքր Մհերի ճյուղը բանասետեղծական մշակման են ենթարկել ռուս բանաստեղծ Ա. Կուլեբյակինը <<Մհերի դուռ>>  և Ավ. Իսահակյանը <<Սասման Մհեր>>:

Հովհաննես Թումանյան «Սասունցի Դավիթ»
Առյուծ Մըհերը, զարմով դյուցազուն,
Քառասուն տարի իշխում էր Սասուն.
Իշխում էր ահեղ, ու նըրա օրով
Հավքն էլ չէր անցնում Սասմա սարերով։
Սասմա սարերից շա՜տ ու շատ հեռու
Թնդում էր նրա հռչակն ահարկու,
Խոսվում էր իր փառքն, արարքն անվեհեր.
Հազար բերան էր — մի Առյուծ-Մհեր։
Եղիշե Չարենց <<Սասունցի Դավիթ>>
Մհերը՝ զարմով արևազուն՝
Քառասուն տարի իշխեց Սասուն,
Իբրև արդ արդար և դյուցազուն։
Նա պատերազմներ մղեց բազում
Թշնամիների հանդեպ հզոր,
Որ խուժում էին անբավ ուժով
Տիրելու բարձրիկ երկրին Սասուն,
Բայց մարտերում այդ հզորազոր
Հաղթում է նա միշտ իր սրով սուր։

10. Ովքե՞ր են գրի առել պատումը, ովքե՞ր են եղել ասացողները:  Տեղեկություններ ներկայացրու նրանց մասին:

Սասնա ծռերը» հայտնաբերել և ամբողջությամբ գրառել է Գարեգին Սրվանձտյանը, 1873-ին, Մշո Առնիստ գյուղում, երեսփոխան Կրպոյից և հրատարակել Կ. Պոլսում («Գրոց ու բրոց և Սասունցի Դավիթ կամ Մհերի դուռ», 1874թ.): Երկրորդ տարբերակը 1886-ին Էջմիածնում գրի է առել Մանուկ Աբեղյանը` Նախո քեռի Մոկացուց և հրատարակել Շուշիում («Դավիթ և Մհեր», 1889թ.): Նորանոր տարբերակներ են գրառել Գ. Հովսեփյանը, Խ. Դադյանը, Ս. Հայկունին, Ա. Աբեղյանը, Ե. Լալայանը, Կ. Մելիք–Օհանջանյանը, Ա. Ղանալանյանը և ուրիշներ:
1938–39թթ. «Սասնա ծռերի» 1000-ամյա հոբելյանի առթիվ մինչ այդ գրառված 60-ից ավելի պատումների հիման վրա, Մ. Աբեղյանի, Գ. Աբովի, Ա. Ղանալանյանի խմբագրությամբ հյուսվել-կազմվել է մեկ միասնական համահավաք բնագիր («Սասունցի Դավիթ», 1939թ.): Վեպի մեկ այլ համահավաք բնագիր է կազմել Տ. Չիթունին Փարիզում («Սասունական», 1942թ.):

Комментариев нет:

Отправить комментарий