пятница, 22 ноября 2013 г.

Իմ սիրտը ներսից

Իսկ իմ սիրտը գերադասում է լռել ու ցույց չտալ ինչ կա իր ներսում...
Սա մի աննկարագրելի լռության ցավ է,մի անմոռանալի հարված, մի քարացած աղմուկ...
Սա մի տեսակ ուժեղի ու թույլի անիմաստ խառնուրդ լինելն է, երբ ներսից թույլ ես, անգամ` անպաշտպան, բայց դրա մասին ոչ ոք չգիտի...
Ու ոչ ոք չի պաշտպանում քեզ, որովհետև մի տեսակ գոռոզ ես, որ ընդունես, որ դու էլ օգնության կարիք ունես... Ու տարեց տարի դու դառնում ես էլ ավելի ուժեղ ու քեզ պաշտպանել չի կարողանում ոչ ոք, քանի որ բոլորը հեռու են քեզնից... Ոչ ոք չի պատկերացնում քո ներսը...Չի լսում լռությունը... Ու դու անօգնական ներսդ դեն ես նետում, փորձում մոռացության տալ որ թույլ ես, տկար...Դու ուժեղի դիմակ ես կրում...
Դու թույլ ես, հիվանդ ու անօգնական, բայց քեզ ոչ մի հույս չի գթա, ոչ մի արեգակ քեզ էլ չի ժպտա ու ոչ մի անկյուն գիրկը չի առնի այդ հիվանդ մեկին, որ ոչ մի դեպքում հոգին չի բացի... Ու կմեռնի նա լուռ, անօգնական... Ցավը կպահի ներսում անթափանց... Նա միշտ կգտնի ուժ դիմանալու, լուռ դիմադրելու, ապրելու համար...

Комментариев нет:

Отправить комментарий