четверг, 21 ноября 2013 г.

Ռուսաստան

Ըստ 2010 թվականի հունվարի 1-ի տվյալների` բնակչությունը 141 927 296 մարդ է, ընդ որում, բնակիչների 79,3%-ն ապրում է Ռուսաստանի եվրոպական մասում, իսկ 20,7-%-ը` ասիական: Տվյալ պահին բնակչության թվով զբաղեցնում է իններորդ տեղը աշխարհի երկրների ցանկում: Բնակչության հիմնական մասը (73,1%) ապրում է քաղաքներում: Ռուսները երկրում կազմում են 79,83%-ը: Ռուսաստանի պաշտոնական լեզուն ռուսերենն է: Ռուսաստանն ունի հանքային և էներգետիկ ամենամեծ պաշարներն աշխարհում: Անտառների տարածքով Ռուսաստանը զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում (երկրի տարածքի 45%-ը), ունի համաշխարհային փայտանյութի պաշարների ավելի քան 1/5 մասը: Ռուսաստանի տարածքում է լճերի ամենամեծ թիվը, որոնք պարունակում են աշխարհի չսառեցրած անալի ջրի 1/4 մասը: Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվան է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կա 11 միլիոնանոց քաղաք՝ Մոսկվան, Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը, Նիժնի Նովգորոդը, Սամարան, Օմսկը, Կազանը, Չելյաբինսկը, Դոնի Ռոստովը և Ուֆան:

Комментариев нет:

Отправить комментарий