вторник, 23 апреля 2013 г.

Առակներ


Առակ 1
Առյուծի ոտը կոտրվեց, նա սկսեց    տրտնջալ                                                                                                                                                                         բոլոր կենդանիների վրա և ասաց.
   - Դուք իմ հարկատուներն եքորովհետև  գազանների իշխանն եմ ես  ինչու ինձ համար զոհաբերություններ չեք  անումոր առողջանամ:
   - Այն պատճառով, - պատասխանեցին կենդանիները,  որ մենք քեզանից պաշտպանությունչտեսանք ոչ արջի ձեռքիցոչ գայլի և ոչ էլ գազանների  ձեռքից  և  մինչև
անգամ դու ինքդ  չխնայեցիր մեզՄենք Աստծունպետք է զոհաբերություն անենքոր այդպիսիփորձանքի բերեց քեզ:
Եթե ուժեղ ես և հզոր մի ճնշիր թույլերին, նրանց պաշտպանիր, որ քո նեղն ընկած ժամանակ նրանք օգնեն քեզ:

              Առակ 2
   Ծովի  գորտերը խորհուրդ անելով ՝ասացին.
- Ինչու ենք դեղնած ու փորներս ուռած խեղդվում ջրի մեջ, դուրս գանք  ցամաք  ու  կյանք վարենք , ինչպես  ուրիշները:
Մի ծեր գորտ ասաց.
- Հայրս պատվիրել է ինձ, որ ծովի ապաստանը  չթողնեմ, որովհետև բնությամբ վախկոտ ենք, գուցե դուրս գանք ու  վախենալով ետ դառնանք  և վախկոտությունն ուրիշներին հայտնի դարձնենք:
Բայց գորտերը չլսեցին ծերունուն ու դուրս եկան, սակայն ոտնաձայն լսելով փախան իսկույն  ու ծովը սուզվեցին դարձյալ:

Комментариев нет:

Отправить комментарий