вторник, 23 апреля 2013 г.

Բնագիտական փորձեր


                                                   Փորձ 1
Մոտաղյա գդալի մեջ լցնենք քիչ քանակով շաքարի փոշի և տաքացնենք սպիրտայրոցի վրա, կտեսնենք, որ այն սևանում և  մոխրանում է: Այսինքն   վերածվում է այլ նյութի:
                                                    Փորձ 2
Խմելու ջրով լցված անոթի մեջ գցենք մեկ ձու: Ձուն անմիջապես կիջնի ջրի հատակ: Նշանակում է արքիմեդյան ուժն այստեղ փոքր է ծանրության ուժից: Ջրի մեջ որոշակի քանակությամբ աղ լուծոլուց հետո կնկատենք, որ ձուն բարձրանում է վեր: Աղի ջուրն ավելի խիտ է, քան քաղցրահամ ջուրը: ՈՒրեմն փորձը հաստատում է այն ենթադրությունը, որ հողուկի խտությար մեծացմանը զուգընթաց արքիմեդյան ուժը ևս մեծանում է:
                                                     Փորձ 3
Երեխան քաշում է սահնակը պարանով: Պարանն ազդում է սահնակի վրա շարժման մեջ դնելով այն: Իր հերթին սահնակը ևս ազդում է պարանի վրա. Պարանը ձգվում է, ասել է թե դեֆորմացվում է: Կարող ենք եզրակացնել, որ պարանն ու սահնակը փոխադարձաբար ներգործում են միմյանց բրա, այլ խոսքով փոխազդում են:
                                                    Փորձ 4
Փորձանոթի մեջ լցնենք երկաթի և ծծմբի փոշու խառնուրդը: Այն տաքացնենք սպիրտայրոցով: Կարճ ժամանակ անց խառնուրդը կշիկանա և կշարունակի եռալ նույնիսկ սպիրտայրոցը հեռացնելուց հետո:
                                                     Փորձ 5
Փորձանոթի մեջ լցնենք քիչ քանակով կրաքար կամ կավճի բյուրեղներ և տաքացնենք: Փակենք փորձանոթը գազատար խողովակ ունեցող խցանով: Խողովակի ծայրն իջեցնենք կրաջրով լցված բաշակի մեջ: Որոշ ժամանակ անց կրաջուրը կպղտորվի: Իսկ մենք գիտենք, որ կրաջուրը պղտորվում է ածխաթթու գազի առկայությամբ:

Комментариев нет:

Отправить комментарий