вторник, 23 апреля 2013 г.

Արա լեռան բարձրունքին



Այսօր սեպտեմբերի 21 է:Մեր երկիրը դարձել է 21 տարեկան:Եվ այդ առիթով 6-րդ դասարանցիները որոշեցին նվաճել Արա լեռը: Նրա բարձրություը 2575մ է: Շատերի համար զարմանալի է մեր կարողությունները:Բոլորին անհնար էր թվում, որ 6-րդ դասարնցիները կարող են նվաճել մի լեռ, որի բարձրությունը նույնիսկ մեծերին է զարմացնում: Սակայն անհնարին ոչինչ չկա և գրավեցինք լեռը: Մի անգամ մոլորվեցինք անտառում, բայց հույսի այդ բարակ թելը և ձգտումը օգնեցին մեզ գտնել ճանապարհը և հասնել բարձունքին: Դժվար էր ճանապարհը   թե՛ բարձրանալիս և թե՛ իջնելիս: Մենք՝ տղաներս, ճանապարհ էինք բացում աղջիկների և ուսուցիչների համար:Եվ այն միտքը, որը մեզ առաջ ուղարեց, այն էր, որ մենք պիտի ծածանենք մեր հայրենիքի եռագույնը Արա լեռան գագաթին հենց նրա անկախության 21-րդ տարեդարձին:

Комментариев нет:

Отправить комментарий